Նյու Յորքում կշարունակվեն 5+1 ձևաչափով բանակցությունները
ԱՄՆ
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամները և Գերմանիան Նյու Յորքում կանցկացնեն հանդիպում, որտեղ կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հետագա քայլերը, հայտնում է Вести.ru-ն։ Ինչպես այսօր հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը, միջոցառումը կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նրա խոսքերով`Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի միջև հանդիպումը ոչ այլ ինչ է, քան «միջուկային խնդրի հարցում Իրանի դիրքորոշումը պարզելու փորձ». հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Էշթոնը, որն Իրանի հետ երկխոսության շրջանակներում ներկայացնում է 5+1 խումբը, կփորձի Ջալիլիից պարզել, թե արդյոք Իրանը պատրաստ է որևէ նոր բան դնել բանակցությունների սեղանին։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ միջուկային հարցի շուրջ առաջացած ճգնաժամը կարգավորելու Թեհրանի կողմից հնչեցված առաջարկը «վեցնյակը» անբավարար է համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)