Իռլանդական պարբերականի խմբագրին հեռացրել են Քեյթ Միդլթոնի նկարները հրապարակելու համար
Աշխարհ
Irish Daily Star պարբերականի խմբագրին հեռացրել են աշխատանքից՝ կապված Մեծ Բրիտանիայի արքայազնի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի կիսամերկ նկարների հրապարակման հետ. հայտնում է Lenta.ru-ն։
Ինքը` խմբագիրը պնդում է, որ պարբերականն իրավունք է ունեցել հրապարակել դքսուհու նկարներն այնպես, ինչպես ցանկացած այլ ճանաչված մարդու նկար։
Ավելի վաղ բրիտանական թագավորական ընտանիքը նկարների հրապարակման առարկայով քրեական գործ էր սկսել։ Բրիտանական արքայազնն ու իր կինը փորձում են հասնել նկարների հրապարակման արգելքին։ Բացի այդ` քաղաքացիական հայց է ներկայացվել Closer-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ