ՆԱՏՕ-ն կսահմանափակի համագործակցությունը աֆղանական զինծառայողների հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը որոշում է կայացրել սահմանափակել ռազմական գործողությունները Աֆղանստանում՝ կապված վեջերս հաճախակի դարձած տեղացի զինծառայողների կողմից իր զինվորների վրա հարձակումների դեպքերի հետ. հաղորդում է CNN-ը։ Ըստ Agence France-Presse-ի՝ կարգադրումը տարածվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային կոալիցիայի բոլոր անդամների վրա։
Ինչպես հայտարարել է Աֆղանստանում դաշնակցային ուժերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը, հրամանատարությանը հարկավոր է վերանայել իր զորքերի անվտանգությանն ուղղված գործող համալիր միջոցառումներ, ինչպես նաև` ռազմական գործողությունների իրականացման սկզբունքները։ Իսկ մինչ այդ մի շարք գործողություններ ժամանակավորապես կդադարեցվեն։
Ալենը նաև հայտարարել է, որ սահմանափակումը կլինի հենց մասնակի. ՆԱՏՕ-ի որոշ գործողություններ չեն դադարեցվի։ Իսկ AFP-ը նշում է, որ առաջին հերթին կսահմանափակվեն այն գործողությունները, որոնց ՆԱՏՕ-ի զորքերը մասնակցում են անվտանգության տեղական ուժերի աշխատակիցների հետ միասին:
Ըստ CNN-ի՝ 2012-ի սկզբից տեղական անվտանգության ուժերի մասնակցությամբ միջադեպերում զոհվել է ՆԱՏՕ-ի ավելի քան 50 զինվոր։ Մասնավորապես, սեպտեմբերի 16-ին ոստիկանական համազգեստով մի աֆղանցի Հելմանդ գավառում սպանել է երկու բրիտանացի զինվորի։ Նույն օրը Զաբուլ գավառում աֆղանցի ոստիկանը սպանել է չորս ամերիկացի զինծառայողի և վիրավորել երկուսին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ