Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմը կհեռարձակվի Netflix-ով
Գիտություն և Մշակույթ
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը», Տաիսիա Իգումենցեւայի «Թագուհի» եւ այլ ֆիլմեր կհայտնվեն ամերիկյան «Netflix» սթրիմինգային ծառայությունում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Մարս մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությունը։
«Մեր ընկերության հինգ ֆիլմ վաճառվել է Netflix-ին»,- հայտնել են ընկերությունում։
Մամուլի ծառայությունը նշել է, որ ծառայությունը գնել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը», Ալեքսանդր Կիրիենկոյի «Իվանովներ» դրամաները, Տաիսիա Իգումենցեւայի «Թագուհի», Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» կատակերգությունները, ինչպես նաեւ Կոնստանտին Ստատսկիի «Հրաման «Ոչնչացնել»» ֆիլմը։
Ժապավենները հասանելի կլինեն ծառայությունում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)