Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը
Աշխարհ
Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատունը երեքշաբթի օրվանից վերականգնել է իր աշխատանքը, վերականգնվել է նաև մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը. գրում է «Московский Комсомолец» թերթը։
Դեսպանատան աշխատանքների վերականգնման մասին խոսվում է դիվանագիտական առաքելության հրապարակած հատուկ հայտարարությունում, որը տարածվել է Կահիրեում։
Հիշեցնենք, որ դեսպանատան բնականոն աշխատանքները խաթարվել էին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետևանքով առաջացած ԱՄՆ-ի դեմ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ Եգիպտական անվտանգության ուժերի հետ բախումների վերածված չորս օր տևած անկարգությունների հետևանքով զոհվել էր մեկ և վիրավորվել ավելի քան 200 մարդ։
Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպան Էն Պատերսոնը, ընդհատելով իր հանգիստը, վերադարձել է Կահիրե անցյալ շաբաթվա վերջին, որը եգիպտական մայրաքաղաքում հակաամերիկյան ելույթների ամենաթեժ շրջանն էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ