Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Արտաքին Քաղաքական
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացման մասին:
«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը», - ասված է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)