ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Սերժ Սարգսյան. Երիտասարդությանը ոգևորել, խրախուսել է պետք

Գիտություն և Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացված ստեղծագործական և գիտական աշխատանքների մրցանակաբաշխության հաղթողներին և համապատասխան գիտական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին և գնահատելի համարել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվող աշխատանքը: Հանրապետության ղեկավարը կարևորել է, որ անցկացվող մրցանակաբաշխությունը շարունակական է և միտում ունի ընդլայնվելու, քանի որ, ըստ Նախագահի, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ դեռևս դրա անհրաժեշտությունը կա: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես հայագիտության բնագավառը, նաև՝ լավագույն սպա, լավագույն զինվոր մրցանակի սահմանմամբ բանակում անցկացվող մրցանակաբաշխությունը: «Վստահ եմ, որ լավագույններից մեկը կստանա այդ պարգևը, եթե կուզեք' այդ կոչումը, և դա չափազանց կարևոր է: Կարևոր եմ համարում նաև Համահայկական համաժողովի ժամանակ պարոն Արա Աբրահամյանի առաջարկը՝ ստեղծել համահայկական տնտեսական համաժողով: Եթե մեզ հաջողվի, իրոք, կայացնել այդ համաժողովը, ապա վստահ եմ, որ արդյունքում ունենալու ենք տնտեսապես շահավետ կապեր, որոնք օգտակար են լինելու և´ այդ մարդկանց, և´ մեր երկրի ու ժողովրդի համար: Որպես իշխանություններ' մենք պատրաստ ենք մեր անելիքն անել»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահը կարևորել է նաև մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում անցկացնելն ու տաղանդաշատ երիտասարդներին հնարավորինս խրախուսելը:

«Երիտասարդությանը ոգևորել, խրախուսել է պետք, և մենք շատ ավելի շոշափելի արդյունքներ կարող ենք ունենալ: Այստեղ էլ, եթե անհրաժեշտ է ջանքերի համադրում' մենք պետականորեն պատրաստ ենք դրան»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նշելով, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է պետական մարմինների ու առաջին հերթին սփյուռքի նախարարության հետ համատեղ, բոլոր այդ մարմինների օժանդակությամբ՝ Սերժ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հանուն ընդհանուր գործի ջանքերի համատեղումը: «Երբ մեր ջանքերը համատեղվում են, ապա արդյունքները շատ ավելի տեսանելի են լինում»,-ընդգծել է Նախագահը' մեկ անգամ ևս բերելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, վերջին շրջանում տպավորիչ հաղթանակներով Հայաստան վերադարձող մեր շախմատիստների և բազում այլ օրինակներ:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին' իրենց ծրագրերի իրականացման գործում մշտական աջակցության և այսօրվա ընդունելության համար: «Հայաստանում աշխատելու, ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են: Իշխանության հետ համագործակցության մեխանիզմները հստակ են: Այդ առումով, չափազանց կարևոր էր, որ Նախագահը սփյուռքի նախարարություն ստեղծելու իր նախընտրական խոստումն ընտրություններից հետո կատարեց, և այժմ այդ նախարարության, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, նաև այլ պետական մարմինների հետ սերտ համագործակցելով' մենք իրականացնում ենք մեր ծրագրերը»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված