Ռոմնին ափսոսում է Օբամայի կողմնակիցներին վատաբանելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Բարաք Օբամայի վարչակազմը վատաբանելուց հետո հայտարարել է, որ «ոչ այնքան նրբանկատ է արտահայտվել». գրում է Business Insider-ը։
«Ես հույս ունեմ, որ մարդիկ, ովքեր հրապարակել են տեսանյութը, կավելացնեն դրան իմ մեկնաբանությունները»,- նշել է Ռոմնին։
Ավելի վաղ Mother Jones-ը տեղադրել էր տեսանյութ՝ նկարահանված թաքնված տեսախցիկով մասնավոր հովանավորների հետ ընթրիքի ժամանակ։ Հանրապետական թեկնածուն Բարաք Օբամայի կողմնակիցների մասին արտահայտել էր իր կարծիքը` նրանց անվանելով ձրիակերներ, որոնք նստած են իշխանության պարանոցին։ «Նրանց թվում է, որ իշխանությունները պետք է տան իրենց ամեն ինչ, սնունդ, տուն, առողջություն։ Եվ նրանք պետք է քվեարկեն նրա օգտին, ով խոստացել է այդ ամենը։ Ես չեմ կարող համոզել նրանց, որպեսզի ցուցաբերեն անհատական պատասխանատվություն»,-հայտարարում է Ռոմնին։
Հարցումների արդյուքնում ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում նախկինի պես Օբաման առաջատար է։ Համացանցում նրա օգտին քվեարկել է բնակչության 48 տոկոսը, իսկ Ռոմնիի օգտին` 43 տոկոսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)