Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

ԵԽԽՎ զեկուցողը շահագրգիռ է պատերազմի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում

Արտաքին Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր:

«Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկակն կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել են ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: «Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասնելու, ոչնացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապայցուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Փոլ Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի:

Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատաման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևարությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական  գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝  Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ  ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված