Երևանում կայացել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Արա Աբրահամյանի հանդիպումը
ՀայաստանՄայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են տարածաշրջանում զարգացող իրադարձություններին վերաբերվող օրախնդիր հարցերը։
Արա Աբրահամյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է նաև իր ղեկավարած կազմակերպության և Հայաստանում ու Ռուսաստանում իրականացվող ՌՀՄ ծրագրերի մասին։