Սա փխրուն հարց է, պետք է շատ զուսպ լինել․ Պեսկովը՝ Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» հրապարակումների մասին
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցիալական ցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սոցցանցերում հայտնված սահմանազատման մասին «հայտարարության» ենթադրյալ տեքստը, հորդորել է զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» և կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով։ «Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն հարց է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման «խենթ հրապարակումների» հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)