Ռուսաստանի ՊՆ նախարարը ժամանում է Հայաստան
Հասարակություն
Այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Անատոլի Սերդյուկովը ներկա կգտնվի Հայաստանում ընթացող ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին:
ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները Հայաստանում անց են կացվում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը