Սերգեյ Շոյգուն հայտնել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրության մասին
Գիտություն և ՄշակույթՌուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել։ Այս մասին «Նոր գիտելիք» մարաթոնի շրջանակներում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն կան ոչ թե պարզապես փորձանմուշներ, այլ ռոբոտներ, որոնց իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում, երբ նա ի վիճակի է ինքնուրույն պատերազմել»,-հայտարարել է Շոյգուն: