Հայաստանում Սենեգալի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀայաստանՀամատեղությամբ Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբդու Սալամ Դիալլոն (նստավայրը` Մոսկվա) մայիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Ինչպես տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Աբդու Սալամ Դիալլոյին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպանը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Դեսպան Դիալլոն շրջեց նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացավ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին: