Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքեց նաև Առողջապահության նախարարությունը
Հայաստան
«Առողջապահության նախարարությունում գործակարգավարական խորհրդակցություն է եղել, որի ընթացքում նախարարը տվել է հանձնարարականներ. առաջիկայում կլինեն նաև քննարկումներ, կմշակվեն միջոցառումներ»։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Մեր գործառույթների հետ կապված ամեն ինչին ուշադրություն է դարձվել»,-հավելեց վերջինս։
Իսկ այն հարցին, թե խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղել է դեղորայքի գների բարձրացմանը, թե`ոչ, խոսնակը պատասխանեց. «Արդեն իսկ ընթանում է այդ գործըթացը։ Երկու շաբաթ է, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Նախարարի հանձնարարությամբ մեզ մոտ դեղերի գների կարգավորման հետ կապված ուսումնասիրություններ և հանդիպումներ են տեղի ունենում, որպեսզի Եվրոպայի փորձը հաշվի առնելով՝ դեղերի մասին օրենքի նախագծում գների պետական կարգավորման մեխանիզմները ներառնվեն»,- ասաց խոսնակը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի