ԼՂՀ-ի էկոնոմիկայի նախարարությունը լուծարվելո՞ւ է
Արցախ
Մամուլում լուրեր տարածվեցին, որ ԼՂՀ-ի էկոնոմիկայի նախարարությունը լուծարվելու է։ Տեղեկությունը ճշտելու համար Լուրեր.com–ը զրուցեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Հրանտ Ալեքսանյանի հետ։ Նա նշեց, որ այս պահին գործընթացը գտնվում է քննարկումների փուլում։
Նա նշեց, որ դեռևս չկա համապատասխան որոշում, իսկ լուծարելու հիմնավորումը կտրվի որոշմանը կից: Հրանտ Ալեքսյանն ասաց նաև, որ ԼՂՀ-ում կառավարության կառուցման շուրջ քննարկումներ են ընթանում։
Կառավարության կողմից փոխվարչապետի պաշտոն ստեղծելուց բացի նախատեսվում են այլ փոփոխություններ, որոնք պարզ կդառնան միայն որոշումները հրապարակելուց հետո:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան