«Իմ քայլի» գործարար պատգամավորները. մաս 1
ՎերլուծականՎարչապետի Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հպարտորեն հայտարարում էր, որ հետհեղափոխական Հայաստանի խորհրդարանի իշխանական մեծամասնության մեջ չկան բիզնեսմեն պատգամավորներ և հենց այստեղ է որակական տարբերությունը նախկին խորհրդարաններից: Վարչապետի հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում` այն պարզ պատճառով, որ հենց վարչապետի թիմակիցներն իրենց իսկ շուրթերով հայտարարում են, որ իրենք գործարարներ են և չեն էլ փորձում թաքցնել, որ ԱԺ-ում սեփական բիզնես շահերի լոբբինգով են զբաղված:
Դիցուք՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն է: