«Իմ քայլի» գործարար պատգամավորները. մաս 2
ՎերլուծականՀեղափոխության հարթակից Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խոստանում էին հանրությանը, որ իրենց շրջանում չեն լինելու գործարար պաշտոնյաներ: Գալով իշխանության, սակայն, Փաշինյանը մոռացավ այդ սկզբունքի իմպլեմենտացիայի մասին, և այժմ հենց իր կադրերը կամ իր կողմից նշանակված պաշտոնյաներն են լծվել գործարարությանը:
Դիցուք, բերենք մի քանի օրինակներ, որ Նոր Հայաստանում էլ կարելի է գտնել գործարար պաշտոնյաների:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ըստ պետական ռեգիստրի, հանդիսանում է «Բեվիտ» ՍՊԸ սեփականատերերից մեկը: