Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծել երկխոսության միջոցով
Արտաքին Քաղաքական
Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)