ՔՊ-ի գործարար պաշտոնյաները. մաս 4
ՎերլուծականՉնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել՝ Նոր Հայաստանում չեն կարող լինել գործարար պաշտոնյաներ, իրականությունն այսօր այլ է: Իհարկե, նույն ՀՀԿ-ն Փաշինյանի քննադատության տակ էր հայտնվում այն պատճառով, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, ազգ ու տակով բիզնեսմեններ էին, իսկ այն ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է առանձնացվեն իրարից: Սակայն, գալով իշխանության` հենց հեղափոխական պաշտոնյաները դարձան նախկինների բարի ավանդույթների շարունակողները:
Օրինակ՝ Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ դարձել է «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: 2019 թվականի հայտարարագրում Պետրոսյանը հայտարարագրել է տվյալ ընկերության 60 % բաժնեմաս: