Քարդաշյանի ընկերը 1 մլն դոլար կծախսի նրա ծննդյան տարեդարձին
Աշխարհ
Ամերիկյան շոուբիզնեսի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Քիմ Քարդաշյանի 32-րդ տարեդարձի առթիվ նրա զուգընկերը՝ Քենի Ուեսթը կգնի նվեր՝ 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Ուեսթը ցանկանում է սիրելիի տոնը դարձնել անմոռանալի:
Ամերիկացի ռեպերը մանրակրկտորեն պատրաստվել է տոնախմբությանը: Նա ցանկանում է ամեն ինչ ճիշտ անել, քանի որ սա Քիմի ծննդյան առաջին տարեդարձն է, որը նրանք միասին են նշելու: Այս մասին հայտնում է news.guru.ua–ն:
Չնայած որ Ուեսթն առատաձեռն մարդու համբավ է վայելում, բայց այս անգամ նա գերազանցել է ինքն իրեն: Նա արդեն նախատեսել է շրջագայություն դեպի մասնավոր կղզի՝ Պեյն Կեյ, իրենց մտերիմ ընկերների համար և վարձել հինգաստղանի ռեստորանի շեֆ-խոհարարի:
Ռեպերը նաև պատվիրել է տարբեր յուրօրինակ դիզայներական իրեր. օրինակ՝ վարդագույն ադամանդներով ապարանջան, սահմանափակ թվով արտադրված Prada ապրանքանիշի պայուսակ և զգեստ՝ Chanel-ից:
Քիմի 32-ամյակը կլրանա հոկտեմբերի 21-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ