Honda, Nissan և Mazda ընկերությունները դադարեցնում են արտադրությունը Չինաստանում
Աշխարհ
Ճապոնաչինական հակամարտության հնարավոր հետևանքներից խուսափելու համար ճապոնական մեքենաշինության գիգանտեր Honda, Nissan և Mazda ընկերությունները որոշում են կայացրել փակել իրենց գործարանները Չինաստանում։
Հիշեցնենք, որ ճապոնաչինական հակամարտությունը սրվել է վիճելի Սենկակու կղզիների պատճառով։ Պեկինի և Տոկիոյի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո , երբ ճապոնական կողմը սեպտեմբերի կեսերին հայտարարել է 5 կղզիներից 3-ի պետականացման մասին։
Դեռևս հիշյալ ընկերությունների գործարանների աշխատանքը Չինաստանում դադարեցվել է մի քանի օրով։ Չնայած նրան, որ Չինաստանի իշխանությունները խոստացել են ապահովել ճապոնացիների անվտանգությունը, այս օրերի ընթացքում ճապոնական ընկերություների վրա հարձակումներ են իրականացվել, որից կարողացել է խուսափել միայն Toyota-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ