Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը միջնորդությամբ պահանջում է դուրս բերել զորքերը Սյունիքի մարզից
Արտաքին Քաղաքական
Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝․
․Իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը
․Մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով
․Տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ
․Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից