Սիրիահայերի խնդիրները՝ ՀՀ սփյուռքի նախարարության հետևողականության առանցքում
Հասարակություն
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի առևտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքի Ետալյանին և Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրեն Վարդանյանին:
Քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրին Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման և սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվեցին հնարավոր ուղիներ և մոտեցումներ, որոնց իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը