Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Կայացավ ՀԱՊԿ Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը

Արտաքին Քաղաքական

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը:

Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչներ:

Նիստում նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ողջունեց նիստի մասնակիցներին եւ նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք, որից հետո կարդաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Համակարգող խորհրդակցության նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը.

«Համակարգող խորհրդակցության հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք ուրախ ենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը տեղի է ունենում Երեւանում:

Անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ ՀԱՊԿ-ը կարեւոր գործոն է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության պահպանման գործում: Հայաստանը, իբրեւ հուսալի գործընկերներից ու դաշնակիցներից մեկը ՀԱՊԿ-ում, ցուցաբերում է ամենաակտիվ մասնակցությունը նրա գործունեությանը:

Այժմ, երբ տարածաշրջանում ստեղծվել է խիստ բարդ իրավիճակ, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ՀԱՊԿ-ի դերը էլ ավելի է աճում: Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար առաջնահերթ խնդիր է կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործումը, որը կփորձարկվի այժմ Հայաստանում անցկացվող արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ժամանակ:

ՀԱՊԿ-ի ներուժի անշեղ աճի պարագայում առանձնապես մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որի շնորհիվ իրականացվում է Կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունների իրավա-նորմատիվ ապահովումը: Համակարգող խորհրդակցության ստեղծումը կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից` ՀԱՊԿ անդամ պետությունների միջխորհրդարանական փոխգործակցության կարեւորության ու արդյունավետության ակնառու վկայությունն է: Ես համոզված եմ, որ Համակարգող խորհրդակցության հիմնադրումը` որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմի, դրականորեն կազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վրա:

Հարգելի գործընկերներ,

Ես ցանկանում եմ կրկին ողջունել ձեզ Երեւանում եւ համոզմունք հայտնել, որ ինչպես արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, այնպես էլ Համակարգող խորհրդակցության այսօրվա նիստը կծառայեն անվտանգության եւ կայունության ամրապնդմանը տարածաշրջանում»:

Համակարգող խորհրդակցության նիստի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով քննարկվեց եւ հաստատվեց նիստի օրակարգը:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության` համընդհանուր եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա անդրադարձավ աշխարհում եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանակից տարածքներում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին, անդամ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանն ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորեց անցած 20 տարիներին կազմակերպության ամրապնդման, պաշտպանական, ռազմատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման, նորմատիվ-իրավական հիմքի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքները, անդրադարձավ կազմակերպության անելիքներին: Մասնավորապես նա անհրաժեշտ համարեց անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձեւավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը:

Ելույթից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Մասնավորապես նիստում նախագահող Կորյուն Նահապետյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Բորդյուժային սկզբունքային գնահատականների համար, որով նա հանդես էր եկել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ եւ մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների վրա, ինչը տարածաշրջանի ապակայունացման նպատակ է հետապնդում: Նա կոչ արեց Համագործակցության խորհրդակցության անդամներին կոնկրետ միջոցներ ձեռք առնել պատերազմի սպառնալիքը կանխելու համար:

ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրեց Կազմակերպության շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացին` տեղեկացնելով, որ Հայաստանը այս ոլորտում եւս ակտիվ է ու առաջանցիկ: Նա կոչ արեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվ աշխատանք ծավալել համապատասխան միջազգային պայմանագրերը վավերացնելու ուղղությամբ:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` զինված ուժերի համակարգման, պլանավորման, կիրառման ու վերապատրաստման կառույցի ղեկավար Անատոլի Յակովլեւը անդրադարձավ Հայաստանի տարածքում անցկացվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների առանձնահատկություններին, նպատակներին ու խնդիրներին: Նրա գնահատմամբ` արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործման նպատակ ունեն եւ ծառայում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Կորյուն Նահապետյանի ելույթը վերաբերում էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին եւ պաշտպանության ու անվտանգության ոլորտի ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը:

Բանախոսն անդրադարձավ անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու առկա խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությանը: Ըստ Կորյուն Նահապետյանի` ստեղծված իրավիճակը ստիպում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին մշտապես պատրաստ լինել` համատեղ ուժերով պաշտպանելու անդամ երկրների անվտանգությունը: Այդ համատեքստում ԱԺ պատգամավորը կարեւորեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններն ու Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր ռազմական ու ռազմավարական խնդիրները լուծում է այդ կազմակերպության շրջանակներում, քանզի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Անվտանգության համակարգի ապահովման գործում իր արդյունավետ վերահսկողական գործառույթով կարեւոր դեր է խաղում նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Ընդունելով համապատասխան օրենքներ` ԱԺ-ն ապահովում է վերոնշյալ ոլորտների բնականոն գործունեությունը:

Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներին, օրենսդրական աշխատանքին, վերահսկողական ֆունկցիաներին, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Նա կարեւորեց ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի հետ համագործակցությունը մոդելային օրենքների մշակման, օրենսդրության ներդաշնակեցման, ՀԱՊԿ-ի փաստաթղթերի վավերացման գործում: Նշվեց, որ Հայաստանը վավերացրել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը: Հատկանշական է նաեւ, որ վերջերս Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում էր «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը:

Կորյուն Նահապետյանի կարծիքով` թեեւ շատ աշխատանքներ են կատարվել, բայց հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու վտանգները, անհրաժեշտ է շատ ավելին անել: Նա համոզմունք հայտնեց, որ նիստին ներկա բոլոր խորհրդարանականներն էլ գիտակցում են խաղաղության ու կայունության ապահովման գործում իրենց ժողովրդի առջեւ ստանձնած պատասխանատվության չափը, ուստի իրենց վերապահված է պատվով կատարել այդ առաքելությունը:

Նիստի վերջում Համակարգման խորհրդակցության ղեկավար Կորյուն Նահապետյանը մասնակիցներին խնդրեց հաջորդ նիստի տեղին ու ժամանակին վերաբերող իրենց առաջարկները ներկայացնել ՀԱՊԿ-ի քարտուղարություն:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստն ավարտեց աշխատանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված