Կութ գյուղի սահմանային հատվածում կրակոցներ են եղել. ՊՆ-ն հաստատում է
ՀայաստանԳեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում կրակոցներ են եղել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Կրակոցներ լսվել են, բայց դրանք հիմնականում օդ են ուղղված եղել։ Տուժածներ չկան»,- հայտնեցին ՊՆ-ից։
Փոխանցեցին նաև, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։