Հունիսի սկզբից արձանագրվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց
Հասարակություն
Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին՝ 39, իսկ սեպտեմբերին՝ 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին՝ նաև Արարատի և Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում։
Նշված 109 դեպքից երկուսը մահվան ելք է ունեցել, մեկը՝ Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը՝ Արարատի մարզում սև կարիճի խայթոցից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը