Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, արձագանքման գործողությունների, ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժության ընթացքի և Վրաստանում կայանալիք «Ջորջիա 2012» ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների մասին։
Փրկարար ծառայությունը վերջերս ձեռք է բերել 12-մետրանոց ամենագնաց զրահամեքենա, որն ի վիճակի է հաղթահարել թե ձնապատ, թե ջրառատ արգելքներ, տեղափոխել տասնյակ մարդկանց կամ բեռնատար ծանր ավտոմեքենա:
Անդրադառնալով Գառնի դիտակայանի վերակառուցմանը՝ նախարար Ա. Երիցյանը ՍՊԱԾ գործակալությանը հանձնարարեց առաջարկ ներկայացնել նոր, լազերային դեֆորմոգրաֆ ձեռք բերելու վերաբերյալ։
Անցած շաբաթ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը, ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանն ու Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Ա. Ներսիսյանն աշխատանքային այցով մեկնել էին ԱՄՆ Կանզաս նահանգ՝ ծանոթանալու տեղի ճգնաժամային կառավարման կենտրոնին և «911» ծառայությանը։ Նախարարին զեկուցելով գործուղման արդյունքների մասին՝ նրանք նշեցին, որ մեր «911» ծառայությունը կատարում է գրեթե նույն գործառույթները, հիմնական տարբերությունը տեխնիկական, ծրագրային լուծումների մեջ է, որոնց զգալի մասը ԱԻ նախարարությունը քայլ առ քայլ նույնպես ներդնում է։
Ա. Երիցյանին զեկուցեցին, որ նախարարության վերջերս բացված համաբուժարանն արդեն ընդունել է տարբեր առողջական խնդիրներ ունեցող 139 հիվանդի։
ԱԻ նախարարի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո ԱԻՆ բոլոր ծառայությունները տեղափոխվելու են նորակառույց ու վերանորոգված մասնաշենքեր, որոնցով էլ կամբողջանա փոքրիկ «Արտակարգ» քաղաքը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը