REGNUM. Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն կտրամադրի
Թուրքիա
Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, «Թուրքիան անհրաժեշտ ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին», – այս մասին այսօր հայտարարել է Բաքու ժամանած Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը։ Ըստ Թուրքիայի զինված ուժերի նախարարի՝ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ռազմական փոխհամագործակցությունը:
«Հարաբերությունները երկու եղբայրական երկրների միջև զարգանում են շատ հաջող: Մենք չունենք որևէ քաղաքական խնդիր և մենք ընդունում ենք Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքերը», - ընդգծել է նախարարը:
Նախարարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)