Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ 

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Ժնևում տեղակայված ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարների հետ

Արտաքին Քաղաքական

Մայիսի 27-ին Ժնև այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ:

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորեցին Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև սերտ համագործակցությունը: Հայկական կողմն ընդգծեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հազարավոր բռնի տեղահանվածներին անհապաղ աջակցության և իրենց հայրենի օջախներ անվտանգ վերադարձն ապահովելու խնդիրները՝ միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները, որոնց արդեն հրապարակավ անդրադարձել են ՄԱԿ պաշտոնյաները: Զրուցակիցները քննարկեցին բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի գործունեությանը, մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման պայքարում ՀՀ նախաձեռնություններին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն և ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնեց Բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար:

ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը և շարունակվող ռազմատենչ քաղաքականությունը հանգեցրել են հազարավոր զոհերի, ավերածությունների և տարածաշրջանային անվտանգության լրջագույն մարտահրավերներ առաջացրել: Զրուցակիցները քննարկեցին նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակի մի շարք ոլորտային մարմիններում ՀՀ գործունեությանը վերաբերող հարցեր:

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարևորելով Արցախում ու Հայաստանում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը՝ կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքում գերեվարված անձանց կարգավիճակի, և միջազգային հումանիտար իրավունքրի նորմերի համաձայն նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության ու անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման խնդիրները: Հայկական կողմը շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա: Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, ներկայումս շարունակվող բռնաճնշումների և շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում: Անդրադարձ կատարվեց զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնումներին առնչվող հարցերին։ Քննարկվեցին արցախահայությանը մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը
Ամենադիտված