Մեր «ոսկե» մասնակցությունը՝ «WORLD FOLK 2012»-ին
Գիտություն և Մշակույթ
Ս.թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Բուլղարիայում կայացած «WORLD FOLK 2012» Ֆոլկլորի աշխարհի առաջնությանը Հայաստանն իր «ոսկե» մասնակցությունն ունեցավ: Հայաստանը ներկայացնում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ով արժանացավ Ոսկե մեդալի, ինչպես նաև «Ոսկե Օրփեոս» մրցանակի և դիպլոմների:
Առաջնության առաջին փուլում Կարեն Զոհրաբյանը դաշնակահար Աննա Խաչատուրյանի նվագակցությամբ կատարել է «Առանց Մասիս», «Էրեբունի-Երևան» և «Ուռին», իսկ երկրորդ փուլում՝ «Սիրո ամառ», «Հայաստան» և «Ծիրանավառ գիշերներ» ստեղծագործությունները:
«WORLD FOLK 2012»-ին մասնակցում էր շուրջ 100 կատարող:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի