Լուսնի՝ այս տարվա վերջին խավարումն այսօր է
Աշխարհ
Այսօր տեղի կունենա Լուսնի՝ 2011 թ. վերջին ամբողջական խավարումը, որը տեսանելի կլինի Երկրագնդի բազմաթիվ հատվածներից։ Հայաստանում կդիտվի ոչ թե լրիվ, այլ մասնակի խավարում։
Խավարումն սկսվելու է Երևանի ժամանակով 15.33 րոպեին և կտևի 5 ժամ 56 րոպե՝ ավարտվելով ժամը 21.29 րոպեին։ Այս մասին հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը։ Ամբողջական խավարումն ամենալավը կդիտվի Կենտրոնական և Արևելյան Ասիայում։
Հիշեցնենք, որ Լուսնի խավարում դիտվում է այն դեպքում, երբ վերջինս հայտնվում է Երկրի՝ Արեգակին հակադիր կողմում, և Երկրի ստվերն ամբողջովին ծածկում է Լուսինը։ Ամբողջական խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ