Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 108 դեպք, մահացել է 7 մարդ
ՀայաստանՀայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 222 778 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 108-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 213 429 (+221) մարդ, այս պահին բուժվում է 3822 (-120) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5527 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4445 (+7), իսկ այլ պատճառներով՝ 1082 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: