Ամռանը հանրապետությունում կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն
ՀայաստանՀամաժողովի մասնակիցների եզրակացության համաձայն՝ Կովկասի տարածաշրջանում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում ամռան միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 նորմայից բարձր, տեղումների քանակը նորմային մոտ, առանձին հատվածներում նաև նորմայից պակաս։
Կանխատեսումից հետևում է, որ ՀՀ տարածքն ամառային ամիսներին հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ հանրապետությունում հաստատվելու է նորմայից բարձր ջերմային ֆոն։