«Հայկական Ժամանակ». Թալիբան շարժման գրոհայիններն Հայաստանու՞մ
Հայկական Մամուլ
Նոր մանրամանասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները ուղղված՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ, անհանգստության որևէ աոիթ չկա»,- «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաղրամյանը:
Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել՝ ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին