«Ժողովուրդ». ՕԵԿ-ի փրկության ծրագիրը
Հայկական Մամուլ
Իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի՝ առաջիկայում ՕԵԿ-ին պետք է օգնել վերակազմավորվելիս, այս կուսակցությանը ոչ մի կերպ չի հաջողվում անդամներ հավաքել, հիմա անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: Ի դեպ, ժամանակին մամուլում շատ գրվեց այն մասին, որ ՕԵԿ-ը ստեղծել է Սերժ Սարգսյանը'ՀՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Հիմա Ս. Սարգսյանը փորձում է ամեն գնով քաղաքական մահից փրկել այդ կուսակցությանը:
Ըստ իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի' առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր Երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ' տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Բայց ծրագիրը դեռ «միս ու արյուն» չի ստացել: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը' հավելելով որ իրենք դրա կարիքը չունեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին