«Առավոտ». Քոչարյանը ՀԱԿ թեկնածու չի լինի
Հայկական Մամուլ
Նախագահական ընտրություններին ընդառաջ' լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն:
«Առավոտ»-ը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է դա հավանական: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, եթե դուք պատկերացնում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է համաձայնել ՀԱԿ-ի թեկնածու դառնալ...
«Առավոտ»-ը հարցրեց' բայց ՀԱԿ-ը կհամաձայնի՞, որ նա իրենց թեկնածուն լինի, պարոն Հովհաննիսյանն ի պատասխան' ասաց. «Այ, ՀԱԿ-ը կհամաձայնի: Այնպես որ, ես դա հավանական չեմ գտնում' ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ նա կարող Է ՀԱԿ-ի թեկնածուն լինել: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնի ՀԱԿ-ի թեկնածուն լինել, եթե, իհարկե, ընդհանրապես որոշի թեկնածու լինել, ինչում ես նույնպես կասկածում եմ։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին