«Հրապարակ». Հովանավորները դժգոհ են «Հայացք» թերթից
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ ամռանը տպագրական դժվարություններ ունեցած «Հայացք» թերթը թեև օգոստոսի վերջին վերսկսել էր տպագրությունը, սակայն մոտ մեկ շաբաթ է` չի տպագրվում: Թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը խմբագրակազմին օրերս հայտնել է, որ ամեն ինչ անում է դրանք հարթելու և տպագրությունը վերականգնելու համար, սակայն աշխատողներին առաջարկել է աշխատանք փնտրել:
Հայտնի է, որ ցածր գնի և գովազդի սակավության պատճառով թերթերն ինքնաբավ չեն և գոյատևում են հովանավորների շնորհիվ: «Հայացքի» դեպքում, ըստ ամենայնի, հովանավորները դժգոհ են թերթից և որոշել են դադարեցնել ֆինանսական աջակցությունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին