«Հայկական Ժամանակ». Կառավարությունը մտադիր է հավանություն տալ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծին
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունը մտադիր է հավանություն տալ Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում: Հրանտ Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500-ից դարձնել 72 հազար 500 դրամ: Կառավարության համապատասխան որոշման նախագծի կից հիմնավորումներում նշված է, որ գործադիրն առաջարկվող փոփոխությանը դեմ չէ, քանի որ դա համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Թերթը հիշեցնում է, որ նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու գաղափարը Հայ ազգային կոնգրեսի նախընտրական խոստումներից մեկն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին