«Ժողովուրդ». Շանթ հ/ը–ում աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Նրանց թվում են հեռուստաընկերությունում աշխատող հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ զանգահարում են հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչն է աշխատավարձի ուշացման պատճառը, սակայն ոչ մի պատասխան չեն ստանում:
Թերթը փորձել է «Շանթ» հ/ը հասարակայնության և տեղեկատվության բաժնից պարզել, թե ինչու են ուշացնում աշխատավարձերը, սակայն մի քանի օր շարունակ անգամ թերթի գրավոր հարցումները պատշաճ պատասխանի չեն արժանացել: Թերթը հավելում է, որ «Շանթ»-ում նման իրավիճակները հաճախ են կրկնվում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին