«Ժողովուրդ».«Քանաքեռ-Զեյթուն» բ/կ–ն աճո՞ւրդի կդրվի
Հայկական Մամուլ
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս, աճուրդի կդրվի: «Ժողովուրդ»-ի նախնական տվյալներով՝ կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որի հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել աղջկան՝ եվրոպական սարքավորումներով հագեցած կենտրոն դարձնելու նպատակով:
Սակայն բոլոր հավանական գնորդներն առայժմ հերքում են բժշկական կենտրոնի վաճառքի հնարավորության լուրը: Հերքել են նաև «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին