«Հրապարակ». Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող տղամարդը ինքնասպան է եղել
Հայկական Մամուլ
Երեկ թերթը տեղեկացել է, որ Նորագավիթում 45-ամյա տղամարդու են կախված գտել: Ըստ լուրերի, տղամարդը մեղադրվում էր հոգեկան խնդիրներ ունեցող անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին իմանալով՝ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն: Գործով քննություն էր ընթանում, և ահա երեկ տղամարդուն կախված են գտել:
Ոստիկանությունից «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ տղամարդու դիակ են գտել՝ կախված վիճակում: Այլ մանրամասներ չեն հայտնել: Որոշ տեղեկություններով, նա ազգությամբ եզդի է, ամուսնալուծված:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին