«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանի որդին ցանկանում է իր հիմնարկի համար ձեռք բերել ավելի շքեղ մեքենա
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական Արման Սահակյանի ղեկավարած պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է օտարել իր հաշվեկշռում գտնվող «Մերսեդես-Բենց ML 270 CDI» մակնիշի 2002թ. արտադրության մեքենան: Իսկ պատճառը մեքենայի ավելի քան 70 տոկոս մաշվածությունն է:
Մեքենայի համար սահմանվել է ծիծաղելի գին` ընդամենը 3,4 մլն դրամ: Ամենայն հավանականությամբ, Ա. Սահակյանը որոշել է իր հիմնարկի համար ձեռք բերել նոր, ավելի շքեղ մեքենա` չնայած երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին:
Թերթը հիշեցնում է, որ օրերս Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե այսօրվա բյուջեի պայմաններում հայրենի չինովնիկների վարած ավտոմեքենաները «լավ էլ պատշաճ են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին