ԱԳՆ-ն հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը
ՀայաստանԱրտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը: «Այս պահի դրությամբ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: