«Ժողովուրդ». «Բանդայի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մի շարք պաշտոնյաների բնակարանները թալանելու մեջ մեղադրվող զինված ավազակախմբի գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին: Այն տեղի է ունենալու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: «Բանդայի» գործը քննելու է դատավոր Մխիթար Պապոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստտիկանության տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ ավազակախմբի պարագլուխը Արտյուշա Հակոբյանն է՝ Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփանականտեր Սուրիկ Հակոբյանի որդին: Իրավաբանների գնահատմամբ բավական հետաքրքիր դատավարություն է սպասվում, քանի որ մինչ օրս նախաքննության մարմնին չի հջողվել գտնել գողոնը.գողերը կան, պաշտոնյաներից թալանված ապրանքը՝ ոչ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին