Մեքսիկայում գազի պայթյունի զոհ է դարձել առնվազն 26 մարդ
Աշխարհ
Մեքսիկայում Pemex պետական նավթային ընկերության ձեռնարկությունում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Թամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքի գործարանում։ Ողբերգության զոհերի թվում, ըստ Pemex–ի, կա նաև ընկերության 4 աշխատակից։ Զոհերից ևս 22-ը աշխատում էին գործընկեր ընկերություններում։ Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ. Ըստ նախնական տվյալների՝ պայթել և բռնկվել է գազի պահեստը։ Պայթյունի հետևանքով կրակը բարձրացել է մոտ 10 մետր և տեսանելի է եղել շատ հեռվից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ