Իմ պարտքերը Ձեզ վրա կգրեմ. քաղաքացին՝ Սերժ Սարգսյանին
Հասարակություն
Facebook սոցցանցի օգտատեր Մամիկոն Համբարյանն իր էջում գրել է.
«Ճարահատի նամակը ՀՀ Նախագահին
Պարոն նախագահ, աշխարհին պարտք եմ 1.500. 000 դրամ: Վերջին տասնամյակում արտաքին պարտքս աճում է աստղաբաշխական թվերով: Ես վճարունակ չեմ, չեմ աշխատում, քսան տարի է ինչ առողջությունս թույլ չի տալիս, մեջքի խնդիրներ, գլխացավեր և այլն, բայց թոշակառու չեմ: Նպաստառու եմ, իսկ մեկ այլ կերպ ասած, ստանում եմ աղքատության նպաստ և դա էլ հասնում է իմ ընտանիքին, որովհետև իմ ընտանիքը բազմազավակ է: Թվում է, թե պարտքս մի մեծ գումար չէ, բայց ես հաճախ մտածում եմ կապրոնե պարանի մասին:
Պարոն նախագահ, ես չեմ հավատում ձեր կարգախոսներին և ընհանրապես կորցրել եմ հավատքս այս կյանքի նկատմամբ, չեմ հավատում արդարադատությանը, տնտեսական աճին, խաղաղությանը և Ձեր ամպագոռգոռ կարգախոսներին և այլն, սակայն, զավեշտալին գիտեք որն է, այն որ իմ պարտքատուները հավատում են, որ ես իրենց պարտքը կվճարեմ ու պատրաստ են նորից ինձ օգնելու ու պարտք տալու: Եթե ես, արդեն չունեմ հավատք այս երկրի ապագայի նկատմամբ, ապա նշանակում է, որ չեմ հավատում, որ կգտնեմ մի աշխատանք, որով կվաստակեմ այնքան, որ բոլոր պարտքերս կփակեմ:
Հիմա, ես չեմ հասկանում, նրանք ինձ են հավատում, թ՞ե Ձեզ:
Եթե պարզեցի, որ նրանք Ձեզ են հավատում, ուրեմն իմ պարքերը Ձեր վրա կգրեմ, իսկ եթե պարզվեց, որ հավատում են ինձ, ուրեմն հաջորդ ՀՀ նախագահը ես եմ դառնալու
Հիասթափությամբ՝ ՀՀ քաղաքացի Մամիկոն Համբարյան»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը