Տիգրան Համասյանը միջազգային հեղինակավոր մրցույթում 2 մրցանակի է արժանացել
Գիտություն և ՄշակույթԱնվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը միջազգային «Deutscher Jazzpreis» մրցույթում 2 մրցանակի է արժանացել։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրավյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից՝ իմ վերջին՝ «The Call Within» ալբոմի համար՝ «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում»,– իր էջում գրել է Համասյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Deutscher Jazzpreis» մրցույթի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին։ Ինչպես նաև շնորհավորել է բոլոր այն տաղանդավոր երաժիշտներին, որոնք իր հետ միասին առաջադրվել ու մրցանակի են արժանացել մրցույթում։