Ադրբեջանը «պերսոնա նոն գրատա» կհայտարարի Լեռնային Ղարաբաղ այցելած երկու տիեզերագնացի
Արցախ
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են «պերսոնա նոն գրատա» հայտարարել երկու օտարերկրյա քաղաքացու, ովքեր վերջերս այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին գրում է 1news.az-ը։ Խոսքը տիեզերագնացներ Չարլզ Դյուքի և Կլոդ Կիկոլյեի մասին է։
Դյուքը և Նիլոկյեն մասնակցում էին «Մարդը և տիեզերքը» գիտաժողովին, որը տեղի է ունեցել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Կոնֆերանսը, ըստ REGNUM-ի, նվիրված էր վերջերս մահացած ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին։
Նշենք, որ ելույթ ունենալով միջոցառմանը` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա հյուրերին այցի համար, նշելով, որ համաժողովը կնպաստի գիտության զարգացմանը Լեռնային Ղարաբաղում։
Այժմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ «ադրբեջանական կողմի հետ չհամաձայնեցված, անօրինական այցի համար ԼՂՀ օտարերկրացի տիեզերագնացները կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան