«Շանթ» հեռուստաընկերությունը հրաժարվում է մեկնաբանել
Հասարակություն
«Շանթ» հեռուստաընկերության PR մասնագետը Լուրեր.com–ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Ես չեմ ուզում մեկնաբանել դա»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ փաստորեն չեն ուզում հերքել կամ հաստատել շրջանառվող լուրերը, մասնագետն ասաց, «Ոչի՛նչ չեմ ուզում անել»։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է աշխատավարձ չեն ստանում: Նրանց թվում են հեռուստաընկերությունում աշխատող հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողներ, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը